ՀԱՊԿ-ի անդամ-պետության դեմ ագրեսիայի դեպքում կգործադրվի համատեղ պաշտպանության մեխանիզմը

ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների գլխավոր շտաբի պետերի նոյեմբերին Եկատերենբուրգում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել 2015թ.-ին ուժեղացնել կազմակերպության ներուժը արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:

Միասնական անվտանգային տարածք

Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող երկրները հանդիսանում են նաև ՀԱՊԿ-ի լիարժեք անդամներ և այդ երկրների տարածքներում տեղակայված են ռուսական ռազմակայանները կամ ռազմական ենթակառուցվածքների որոշակի տարրեր: Փաստորեն ՀԱՊԿ-ը հավակնում է դառնալ Եվրասիական տնտեսական միությունը պաշտպանող, անվտանգությունը ապահովող գործոն՝ ԵՏՄ-ի ռազմական բաղադրիչ: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը:

Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը:

ՀԱՊԿ-ի անդամ երկրները շարունակում են ուժեղացնել համատեղ պաշտպանական ներուժը և ցանկանում են ստեղծել միասնական ՀՕՊ համակարգ: Ռուսաստանի ԳՇ պետ Վալերի Գերասիմովի խոսքով, այս պահին միասնական ՀՕՊ համակարգ է գործում Ռուսաստանի և Բելառուսի միջև, իսկ հետագայում միասնական ՀՕՊ-ի անդամ է դառնալու Ղազախստանը, Ղրղզստանը և ՀԱՊԿ-ի այլ երկրներ:

Նպատակներ կան Կենտրոնական Ասիայում ստեղծել միացյալ ՀՕՊ համակարգ և այս պահին մշակվում է այդ ծրագրի իրականցման «ճանապարհային քարտեզը»: 

ՀԱՊԿ-ի անդամ-պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիան համարվում է ագրեսիա բոլորի դեմ և դա ամրագված է ՀԱՊԿ-ի համապատասխան փաստաթղթերում: ՀԱՊԿ-ի համատեղ պաշտպանության բաղադրիչը համալրվում է նաև Ռուսաստանի ռազմական դոկտրինի համապատասպան կետերով, որտեղ հստակ ամրագրված են Ռուսաստանի պարտականնությունները պաշտպանելու իր ռազմավարական գործընկերներին:

ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է ագրեսիան որպես մեկ պետության կողմից ռազմական ուժի կիրառումը մյուս պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ: Բացի այդ, ագրեսիա է համարվում նաև մեկ պետության կողմից մյուսի տարածքի ռմբակոծությունը կամ ուժի կիրառումը, մեկ պետության կողմից մյուսի ցամաքային, ծովային ուժերի կամ օդուժի նկատմամբ ուժի կիրառումը: 

Ռուսաստանի Ռազմական դոկտրինի 20-րդ կետում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը իրավաչափ է համարում իր զինված ուժերի և այլ զորքերի օգտագործումը իր կամ իր դաշնակիցների դեմ սանձազերծված ագրեսիան հետ մղելու և իր սահմաններից դուրս բնակվող ՌԴ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար, համընդհանուր միջազգային իրավական նորմերի և Ռուսաստանի միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Նույն դոկտրինի 21-րդ կետում նշվում է, որ Ռուսաստանը համարում է ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից որևէ մեկի դեմ ագրեսիան`ագրեսիա ուղղված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկների դեմ և Մոսկվան այդ դեպքում կիրականացնի Հավաքական անվտանգության պայմանագրից բխող իր պարտականությունները:

Բացի Ռազմական դոկտրինից, համատեղ պաշտպանության և ագրեսիան համատեղ հետ մղելու վերաբերյալ կան նաև այլ փաստաթղթեր, որոնք իրենց մեջ ներառում են 1992թ.-ի մայիսի 15-ին կնքված ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ կետից բխող պահանջները:

Նշենք, որ այդ պայմանագրի 4-րդ կետում նշվում է, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկիր ենթարվի ռազմական ագրեսիայի, ապա դա կհամարվի ագրեսիա անդամ բոլոր երկրների դեմ և տվյալ երկրները ագրեսիայի ենթարկված երկրին անհապաղ անհրաժեշտ օգնությունը կտրամադրեն, այդ թվում ռազմական օգնություն: 

Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակից

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում` առաջին հերթին, Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում Պայմանագրի 4-րդ հոդվածից բխող անդամ պետությունների պարտավորությունների, այն է` հավաքական պաշտպանության սկզբունքի, իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող միջազգային կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների օժանդակությունը ստանալու նպատակով:

Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում մշտապես մասնակցում է համապատասխան զորավարժություններին, որտեղ հայ զինվորականները արժանանում են բարձր գնահատականներին իրենց պրոֆեսիոնալ ռազմական պատրաստվածության և օպերատիվության համար:

2009թ. փետրվարի 4-ին Հայաստանի նախագահության ներքո Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի` անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

ՀԱՊԿ ՕԱՀՈւ կազմում ընդգրկելու նպատակով անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կազմից հատկացվել են զինվորական միավորումներ և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:
Զինվորական միավորումներ ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ կողմից նաև հատկացվել են` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելու նպատակով:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների անկյունաքարն է կազմում համատեղ, կոլեկտիվ պաշտպանության և Ռուսաստանի կողմից իր ռազմաքաղաքական դաշնակցի`Հայաստանի և նրա ժողովրդի պաշտպանությանն առնչվող իրավա-պայմանագրային դաշտը:

Հայ-ռուսական երկկողմ ֆորմատով ստորագրված համաձայնագրերով, Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանի տարածքում է գտնվելու առնվազն մինչև 2044թ.-ը, բացի այդ, Ռուսաստանը պարտավորվում է ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Տվյալ պայմանագրերը, ամրապնդում են Հայաստանի ազգային անվտանգությունը և երկրի պաշտպանունակությունը դնում նոր մակարդակի վրա`հստակ մեսիջ հանդիսանալով նաև տարածաշրջանում ռազմական ագրեսիայից օրնիբուն խոսող տաք գլուխների համար: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ակտիվ է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության առումով:

ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ուժեղացումը՝ Մոսկվայի քաղաքական առաջնահերթություն

Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ, որը ընդունվել է 2013թ.-ի փետրվարին, ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացները համարվել են արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական նոր իրողությունից ստեղծվեց, երբ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող մի քանի երկրներ, հատկապես Մերձբալթյան երկրները, ընտրեցին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը, իսկ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի պես երկրները ձգտում են անդամակցելու եվրաատլանտյան կառույցներին՝ ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր: Մոսկվան հետխորհրդային տարածքում «եղածը պահպանելու» տրամաբանությունից ելնելով և հաշվի առնելով հետխորհրդային տարածքում առկա նախկին տնտեսական, մարդկային, ենթակառուցվածքային և այլ կապերը, որոշեց իր համար ստեղծել «կենսական շահերի տարածք»` ի դեմս ԱՊՀ-ի մի շարք երկրների:

Բացի ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացներին կարևորություն տալը, Մոսկվայի արտաքին քաղաքական նոր ռազմավարության «Տարածաշրջանային առաջնահերթությունների» բաժնում առաջնային է համարում նաև Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը տնտեսական համատեղ շահերի հենքի վրա պետք է միավորի ԱՊՀ-ի անդամ երկրներին և քանի որ ԱՊՀ-ի տարածքում ամենահզոր տնտեսությունը, ամենամեծ էներգետիկ և մարդկային ռեսուրսները ունի հենց Ռուսաստանը, այդ տնտեսական ինտեգրման գործընթացները ընթանելու են Մոսկվայի ուղղորդմամբ: 

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}