Պարտադիր կուտակային վճարների վերադարձի մասին
2014 թվականի առաջին 6 ամիսների համար կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների կատարած վճարի չափը սահմանվելու է յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից և գանձվելու դեպքում այն կիրառվելու է մասնակիցների հաշիվներում առկա միջոցների, այսինքն` կատարված հատկացումների և ամբողջ ժամանակահատվածում այդ միջոցների կառավարման դիմաց ստացված եկամուտների նկատմամբ: Այս մասին հայտնում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ինչպես ցույց է տվել արդեն իսկ այդ միջոցների կառավարման առկա ցուցանիշները, հատկացված գումարները կառավարման արդյունքում աճում են և ակնհայտ է, որ նույնիսկ մարման վճարի գանձման դեպքում, մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիները կստանան ավելի շատ, քան հատկացրել են: