Ոչ միան Հայաստանը, այլև Արցախը պատրաստ չեն այդ ճանաչմանը. Ր. Հովհաննիսյան
Ադրբեջանի քայլը՝ խոցել հայկական ուղղաթիռը, պետք է դատարապարտեն ոչ միայն հայերը, այլ ամբողջ մարդկությունը: Հանրային հայտարարության ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ այսօր Ր. Հովհաննիսյանը հանդես է գալու հանրային հայտարարությամբ:
Նա նշեց, այսօր որևէ հարցի չի պատասխանելու, տասը օրից կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կպատասխանի ցանկացած պետական, քաղաքական, անձնական հարցի:
«Դա վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության որակի և նպատակների մասին: Ադրբեջանը պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային քայլի համար»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է պատասխանի, թե ինչո՞ւ էր Արցախի ուղղաթիռը թշնամու դիրքից 150 մետր հեռավորության վրա զորավարժություն անում:
Միաժամանակ ընդգծեց. «Հայկական ուղղաթիռը խոցվեց Ադրբեջանի կողմից ռուսական հրթիռով»:
Ր. Հովհաննիսյանը կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանին դադարեցնել հացադուլը: Հիշեցնենք, նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման, նա հացադուլ էր սկսել:
«Կոչ եմ անում Դավիթին դուրս գալ հացադուլից, իր առողջությանը վնաս չտալու համար, որպեսզի միանա իրավական, ազգային, քաղաքացիական երկիր ստեղծելու մեր պայքարին»,- ասաց կուսակցության առաջնորդը:
«23 տարի է որևէ փոփոխություն չկա: Ցավում եմ, որ ոչ միան Հայաստանն իր պետականությամբ, այլ նաև Արցախը պատրաստ չեն այդ ճանաչմանը: Պետք է պատրաստվի Արցախն այդ ճանաչմանը, պայքարի այդ ճանաչման համար: Քանի դեռ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, ես և «Ժառանգությունը» չենք բարձրացնելու այս հարցն այլևս երբեք»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան