Ադրբեջանական ԶԼՄ-ները հայերի վեճը նեկայացնում են որպես «ադրբեջանցի բռնցքամարտիկի հաղթանակ»
Նոյեմբերի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցները ՌԴ-ում արված տեսանյութ են հրապարակել, որտեղ ըստ իրենց «ադրբեջանցին նոկաուտի է ենթարկում իր կնոջը նեղացրած հայերին»: Ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը, հղում անելով Anspress-ին, տեղեկացնում է, որ տեսագրության մեջ երևացողը ադրբեջանցի բռնցքամարտիկ Վասիֆ Ասադովն է` հայտնի է «Իմիշլի Վասկա» մականվամբ:
Սակայն, պարզվել է, սա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական կեղծարարությունն է. ռուսական «Россия 24» հեռուստաալիքի ռեպորտաժից տեղեկանում ենք, որ իրականում աղմուկ հանած տեսագրության մեջ արտացոլված է այն պահը, երբ հայազգի Զավեն Հովակիմյանը վեճի է բռնվում իր հայրենակիցների` Արարատ ու Արշակ Մուրադյանների հետ:
Համաձայն դրա` Հովակիմյանը երբևէ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ չի եղել: Տեսանյութն արվել է ՌԴ Կրասնոդարի շրջանի Ստարոկորսունսկիյ ավանում: Հովակիմյանը պաշտպանել է իր ընկերուհուն, որին սկսել են նեղացնել սրճարանի մոտ կանգնած անձինք:
Նշենք, որ ռեպորտաժում ոչ մի հիշատակում չկա ադրբեջանցիների մասին: