Հռոմի պապը 6 հոգու սրբերի կարգն է դասել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբադասել է 6 հոգու, այդ թվում Հնդկաստանի Կերալա նահանգից հոգևորականի ու միանձնուհու: Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած արարողության ժամանակ պապը աղոթք է հնչեցրել բոլոր նոր սրբերի համար, որոնց թվում նաև 4 իտալացիներ են: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Հնդկաստանից ավելի քան 5 հազար հավատացյալ է եկել Վատիկան արարողությանը ներկա լինելու համար: Երկու հնդիկ սրբերը Սիրո-մալաբարյան կաթոլիկ եկեղեցուց են: Համարվում է, այն հիմնվել է մ.թ. առաջին դարում Թովմա առաքյալի Հնդկաստան գնալուց հետո: Սրբացված հնդիկ հոգևորական Կուրիակոս Էլիաս Չավարան երանելիների դասն էր կարգվել 1986 թվականին Հովհաննես Պողոս երկրորդ պապի կողմից: 19-րդ դարում նա հանդես է եկել զանգվածային կրթության քարոզով, այդ թվում բնակչության աղքատ շերտերի շրջանում: