Արծրուն Հովհաննիսյան. «Ուղղաթիռի խոցման հետ կապված ծառայողական քննությունը ընթանալու է»
«Սա Ժիրայր Սեֆիլյանի մասնավոր կարծիքն է և ես ուրախ եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնավոր կարծիք ունի»,-Panorama.am-ի հետ զրույցին արձագանքելով Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված այն դիտարկմանը, թե ինչու մինչև այսօր քրեական գործ չի հարուցվել այն զինվորական բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ, ով կազմել է շփման գոտում խոցված ուղղաթիռի երթուղին` ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մասնավոր կարծիքը մնում է Սեֆիլյանի մասնավոր կարծիք:
«Ծառայողական քննությունը անկախ նրա ասելուց կամ չասելուց` ընթանալու է: Ծառայողական քննությունը չի ընթանում, որպեսզի ինչ-որ մեկը մեղավոր դուրս գա»,-հավելեց Ա.Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հուղարկավորության արարողությունից հետո ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու էր ուղղաթիռը շփման գծին այդքան մոտ թռիչք կատարում ասաց. «Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում