Շվեյցարիայում կարգելեն շուն և կատու ուտելը
Շվեյցարիայի կենդանիների պաշտպանները դիմել են երկրի խորհրդարան՝ պահանջելով օրենսդրորեն արգելել սննդի մեջ շների և կատուների մսի օգտագործումը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Երկրի որոշ շրջաններում շան կամ կատվի մսով ճաշատեսակները Սուրբ Ծննդյան տոների ավանդական հյուրասիրություն են համարվում: Կենդանասերներին հաջողվել է 16 հազար ստորագրություն հավաքել: Ատիվիստներից մեկը նշել է, որ շան միսն օգտագործվում է երշիկ և ռևմատիզմի դեմ քսուք ստանալու համար:
Կատուն ավանդական սուրբծննդյան ճաշատեսակ է Բեռն, Լյուցեռն և Յուրա կանտոնների որոշ շրջաններում, որտեղ կատվի միսը պատրաստում են ճագարի նման՝ սպիտակ գինով և սխտորով:
Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել է նաև ֆրանսիացի դերասանուհի Բրիջիթ Բարդոն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին