Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում կադրային հարցեր չեն քննարկել, -նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք փոխվարչապետի նշանակման հարցն էլ չի քննարկվել, նա նշեց. «Մի´ շտապեք, դանդաղ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցն էլ կքննարկվի: Այս պահին մեր օրակարգում փոխվարչապետի նշանակման հարց չի եղել»:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության մասին որոշման նախագծին, Է.Շարմազանովն ասաց. «Ես խիստ կասկածում եմ, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն հաջողություն ունենալ, այլ նաև որևէ առաջընթաց ունենալ, որովհետև արդեն եղել են քաղաքական ուժեր, ովքեր բացասաբար են արտահայտվել այդ նախաձեռնության վերաբերյալ և հայտարարել են, որ իրենց օրակարգում նման խնդիր չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին