Վարչապետը՝ դոլարի թանկացման դրական և բացասական հետևանքների մասին
ԱՄՆ դոլարի կտրուկ թանկացման և դրական, և բացասական հետևանքները պետք է մի համատեքստում դիտարկել: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բացասականն այն է, որ հասարակության կենսամակարդակի վրա կունենա բացասական ազդեցություն: Դրականն էլ այն է, որ կարող է օգնել մեր արտադրողներին՝ կազմակերպել արտադրություն ու իրացում, արտահանում, ստեղծել աշխատատեղեր»,- նշեց կառավարության ղեկավարը:
Հարցին, թե ինչքան կշարունակվի դոլարի արժևորումը ` Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ այդ խնդիրը Կենտրոնական բանկի տիրույթում է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին