Լարիսա Ալավերդյան. Օդաչուների դիակների տեղափոխությունը հայրենիք համարժեք պատասխան չէ
«Ընդդեմ իրավական կամայականությունների կազմակերպությունը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի մոնիթորինգի ենթարկեն ԼՂՀ-ում ադրբեջանական դիվերսանտների նկատմամբ դատավարությունը և ծանոթանան իրավիճակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ՀՀ Մարդու Իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանը զարմացած է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները չեն զբաղվում այդ գործով. «Ես այցելել եմ դիվերսանտներին և տեսել, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ է: Ամենակարևորն այն է, որ միջազգային կազմակերպությունները ծանոթանան դատավարությանը և թույլ չտան Ադրբեջանին խեղաթյուրել փաստերը և դատավարության հետ կապված տեղեկատվությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի միջադեպին Ալավերդյանը նշեց, որ օդաչուների դիակների տեղափոխությունը հայրենիք համարժեք պատասխան չէ. «Ես կողմնակից եմ չշտապելուն և պատասխանը պետք է լինի նույնիսկ ասիմետրիկ: Պատասխանը պետք է չլինի նսեմացնող հայկական կողմերի համար»:
Լ. Ալավերդյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները նույն արդարությունը պետք է պահանջեն և իրականացնեն երկրի ներսում, ինչ նրանք պահանջում են աշխարհից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ