«Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն»`գիտաժողով Երևանում (տեսանյութ)
«Հայկական մամուլը օգոստոսի դեպքերի ժամանակ առանձնահատուկ լավ աշխատեց: Շատ քիչ կայքեր ու լրատվամիջոցներ գտնվեցին, ովքեր չէին գիտակցում իրավիճակի կարևորությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նշենք, որ այսօր անց է կացվում «Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն. Երևան 2014թ.» թեմայով գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է տեղեկատվական անվտանգություն ոլորտում առկա խնդիրների, ռիսկերի գնահատման ու վերահսկման մեխանիզմների սահմանումն ու քննարկումը, ինչպես նաև ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետների միջև համագործակցության ցանցի ստեղծումն ու փորձի փոխանակումը:
Ներկայացնելով ադրբեջանական կողմի ապատեղակատվության մի քանի ցայտուն օրինակներ Ա. Էլիբեգովան նշեց. «Նրանք միևնույն է շարունակելու են ապատեղեկատվության տարածել, ուղղակի պետք է լինել զգոն, միավորված, ամեն ինչ չէ, որ ադրբեջանական մամուլից պետք է բերել ներքին դաշտ»:
Ըստ նրա՝ ուղղաթիռի միջադեպը առանձապես չէր տարբերվում օգոստոսի դեպքերից:
«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ նշեց, որ ուսումնասիրել է վրաց-ռուսական հակամարտությունը և առանձնացրել, որ այնտեղ կային բազմաթիվ բեմականացված տեսարաններ. «Վրաստանը հանգամանալից պատրաստվել էր տեղեկատվական պատերազմին»:
Բանախոսների կողմից ներկայացված ապատեղեկատվության օրինակներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ