ԱԷՄԳ-ի գումարը չի հերիքում իրանական միջուկային ծրագրի մոնիթորինգի համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հետագա մոնիթորինգի համար ավելի շատ դրամական միջոցներ կպահանջվեն անդամ-երկրներից: Այս մասին գրում է Ռոսբալտը:
Ներկայումս տեսուչներն ամեն օր այցելում են Նաթանզ և Ֆորդու քաղաքներում գտնվող ուրանի հարստացման գործարաններ: Անհրաժեշտ ներդրումների ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ, սակայն այս տարի ավելի վաղ գործակալությունը խնդրել էր 6,5 միլիոն եվրո հատկացնել ծախսերը հոգալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան