Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի վերադարձով Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. Ս. Օհանյանը` «Ազատությանը»
Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի: «Ազատություն» ռադիոկայանին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Կա ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված: Եվ հրամանատարների, և իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք պետք է իրականացվի ։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», - նշել է նախարարը:
«Ազատության» հարցին՝ թե ի՞նչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում, և հնարավո՞ր է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա, միաժամանակ ընդծելով, որ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։
«Այդ նույն ուղիով նրանք իրականացրել են թռիչք, պարզապես այս անգամ հակառակորդի այդ դավադրանքի արդյունքում խոցվել է այդ ուղղաթիռը», - ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: