Աշխարհում 16:34 28/11/2014

Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր են առաջանում

Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Տիբիլովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը և Հարավային Օսիան հաջորդ տարի ստորագրելու են ռուս-աբխազական ռազմավարական համագործակցությանը համարժեք երկկողմ պայմանագիր, որն էլ ավելի է խորացնելու Հարավային Օսիայի և Ռուսաստանի ինտեգրացիան: Օրերս Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրվել էր ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որն ենթադրում է համատեղ պաշտպանություն և Աբխազիայի ավելի խորը ինտեգրացիա Ռուսաստանի սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական տարածք: 

Ռուսաստանը «ինտեգրում» է Հարավային Օսիան

Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Չոչիևը այսօր հայտարարել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները առաջարկել են Մոսկվային ռազմական դաշինք կընքել, որը թույլ կտա Հարավային Օսիան պաշտպանել Վրաստանի հարձակումից: Ռուս-հարավօսական հարաբերությունները փաստորեն թևակոխում են նոր փուլ:

2008թ.-ի հնգօրյա պատերազմից հետո, Ռուսաստանը միջամտեց և թույլ չտվեց Վրաստանին գրավել Հարավային Օսիայի տարածքը և ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Այսօր ռուս-վրացական հարաբերությունների լարվածության ֆոնին այս նոր առաջարկությունը Մոսկվայի՝ Հարավային Կովկասում վերջնականապես և երկարաժամկետ ամրապնդվելու մասին է վկայում: Ռուսաստանը իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Հարավային Օսիան և ռուսական ֆինանսավորման շնորհիվ հնարավոր եղավ շատ կարճ ժամանակաշրջանում վերականգնել պատերազմի հետևանքով հողին հավասարեցված Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը:

Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը: 

Ռուսաստանը ապահովում է Հարավային Օսիայի գազամատակարումը «Ձուարիկաու-Ցխինվալ» գազամուղի միջոցով, որը բացվել է 2009թ.-ին: Հարավային Օսիան Հյուսիսային Օսիայի, Ռուսաստանի հետ կապված է Ռոքիի թունելով, որի վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 2012թ.-ին և ավարտվել են այս տարի: 2112 մետր բարձրության վրա գտնվող թունելը անցնում է Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայով, իսկ թունելի ընդհանուր երկարությունը կազմում է 3730 մետր: 

Բացի այդ, Հարավային Օսիայի բնակչության 90%-ը ունի Ռուսաստանի քաղաքացիություն:

Ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամ է հասունանում

Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որ իր հերթական հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ նախատեսված չէ և իրենք որոշակի ընդմիջում են վերցրել: Այդ ընդմիջումը պայմանավորված էր օրերս Ռուսասատնի և Աբխազիայի միջև Սոչիում ստորագրված դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագրով:

Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:

Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Ռուսաստանը նոր պայմանագրով նաև հեշտացնելու է Աբխազիայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրի ստորագրումը համարում է աբխազական տարածքի բռնակցում, ինչը վտանգում է Հարավային Կովկասի կայունությունը:
Մարգվելաշվիլին նշել է, որ այդ փաստաթուղթը փակուղի է մտցնում Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները:

Նրա խոսքով, նոր պայմանագիրը փաստացի միացնում է Վրաստանի մաս կազմող տարածքը Ռուսաստանի ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական տարածությանը և Աբխազիան փաստացի վերածվում է Ռուսաստանի մի մասի:

Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել ընդդեմ Ռուսաստանի բռնակցման քաղաքականության:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ճանաչում Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված նոր պայմանագիրը և կոչ են անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից:
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի մինչև կնքնված պայմանագիրը և կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից և դուրս բերել իր զորքերը: 

Թբիլիսիի և Մոսկվայի միջև նոր սրացումը չպետք է անդրադառնա Հայաստանի վրա

Ռուս-վրացական հարաբերություններում նոր «սառը պատերազմը» պայմանավորված է այդ թվում Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման և ռուս-աբխազական ռազմավարական համագործակցության մասին նոր պայմագրով: Ռուս-վրացական սրացումը չպետք է անդրադառնա հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների վրա: 2008թ.-ի հարավօսական հնգօրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կարողացավ զերծ մնալ այդ հակամարտությանը որևէ ձևով ներքաշվելուց և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանը ոչ մի կերպ չմիջամտեց հնգօրյա պատերազմի ընթացքին: Հայաստանը պետք է կառուցի իր անվտանգային համակարգը, այդ թվում Վրաստանի հետ հարաբերությունները՝հնարավորինս զերծ մնալով տարածաշրջանում նոր, բաժանարար գծերի մաս դառնալուց:

Հայ-վրացական համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝ դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը:

Ինչ վերաբերվում է Վրաստանի հետաքրքությանը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, ապա Թբիլիսին հետաքրքված է «Հյուսիս-Հարավ» ծրագրի կյանքի կոչմամբ: Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ: Վրաստանը իր հերթին հետաքրքված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ, քանի որ այդ դեպքում վրացական կողմը օգտագործելով Հայաստանի տարանցման հնարավորությունները դուրս կգա Իրանի բազմամիլիոնանոց շուկա և Պարսից ծոցի նավահանգիստներ:

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}