Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում ենքնախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»,- նշված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ