Հայաստանում դոլարն անկում է ապրում. դրամը կայունանում է (լուսանկար)
Հայաստանում դոլարն արագ տեմպերով անկում է ապրում: Ժամը 23:00-ի դրությամբ հայաստանյան սուպերմարկետներում տեղակայված տարադրամի փոխանակման կետերում դոլարի առքի ամենաբարձր ցույցանիշը տատանվում է 510-ից 520 դրամի միջև, իսկ վաճառքը տատանվում է 540-ից 560 դրամի միջև:
Մինչդեռ rate.am կայքի՝ ժամը 20:00-ին թարմացված տվյալներով, բանկերում դոլարի առքի միջին ցուցանիշը 550 դրամն էր: Panorama.am-ի թղթակիցն այսօր ժամը 20:00-ի սահմաններում դոլարը SAS սուպերմարկետում դրամի է վերածել 550-ով, այս պահին նույն սուպերմարկետում դոլարի առքի ցուցանիշը 510 է:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում դոլարն էժանացել է 30-ից 40 դրամով, իսկ դրամը կայունանալու միտումներ է դրսևորվում: Փորձագետների կանխատեսումներով` դոլարի անկումը կշարունակվի առաջիկա մի քանի օրերին ևս:
Նկատենք, որ մոսկովյան բորսայում ևս դոլարն ու եվրոն սկսել են ակնում ապրել, իսկ ռուբլին` կայունանալ:
Հարակից նորություններ`
Ռուբլին ու դրամը սկսել են կայունանալ
«Պարտադիր: Պարտադիր իջնելու է: Բայց երբ.....». Արթուր Ջավադյան
Վարչապետի հայտարարությունը ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի մասին
Ջավադյան. Դոլարը գերարժեվորված է, հիմնական պատճառներն են խուճապը և ոմանց սպեկուլյացիաները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին