Հայաստանյան բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը` 18:20-ի դրությամբ
Դեկտեմբերի 17-ի 18:20-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 550 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 575 դրամ:
Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը 550 դրամով կատարվում է հետևյալ բանկերում` ՎՏԲ-Հայաստան, Ամերիա, Արցախբանկ, Անելիք, Արարատբանկ, Բիբլոս Արմենիա, Պրոմեթեյ, ՊրոԿրեդիտ, Հայբիզնեսբանկ, ԲՏԱ բանկերում:
Ամենացածրը առքը Մելլաթ բանկում է` 520 դրամ, իսկ Յունիբանկում և Արդշինբանկում` 530 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 566.81 դրամ է, առավելագույնը` 575 դրամ, նվազագույնը` 559 դրամ: Ամենացածր վաճառքը իրականացնում են Էյչ-Էս-Բի-Սի և Բիբլոս Արմենիա բանկերը` 559 դրամով:
Բանկերում եվրոյի վաճառքը միջինը կազմում է 674.10 դրամ է, առավելագույնը` 688 դրամ, նվազագույնը` 650 դրամ:
Եվրոյի առքը ամենաբարձրը Արարատբանկում է՝ 688 դրամ, իսկ ամենացածր` 650 դրամով առք իրականացնում է Յունիբանկը, Արդշինբանկը և Մելլաթ բանկը: Եվրոյի վաճառքը ամենացածրը Արդինբանկում է՝ 700 դրամ, իսկ ամենաբարձրը «Առեքսիմբանկ- Գազպրոմ»ում է` 752 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում