2015 թվականին սիրիացի փախստականների կարիքները բավարարելու համար 8.4 մլրդ դոլար կպահանջվի
ՄԱԿ-ը 2015 թվականի համար 8.4 մլրդ դոլար է փնտրում 18 մլն սիրիացու օգնելու համար: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի խոսքով, Սիրիայում ներքին տեղահանվածները «սպառել են իրենց խնայողությունները և ռեսուրսները, մինչդեռ հարևան երկրները, որոնք ընդունել են փախսատականներին, բեկումնային կետում են»: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
«2.9 մլրդ դոլար է անհրաժեշտ 2015 թվականին Սիրիայի ներսում գտնվող 12.2 մլն մարդու կարիքները բավարարելու և կացարան տրամադրելու համար, իսկ 5.5 մլրդ դոլար` սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին օգնելու համար»,-ասել է Գուտերեշը: