Հեֆֆերն. «Որոտան» ՀԷԿ-ի գործարքը մինչ օրս ԱՄՆ ամենախոշոր ներդրումը կլինի Հայաստանում
«Որոտան» ՀԷԿ-ի համալիրի վաճառքի համաձայնագրի ստորագրումը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, շատ մեծ առավելություն կտա Հայաստանին ու ԱՄՆ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է դեսպանը:
Նրա խոսքով այդ գործարքը ԱՄՆ ամենախոշոր ներդրումը կլինի Հայաստանում մինչ օրս, որը կօգնի դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ հատվածը. «Խոսքը 250 մլն դոլարի մասին է, որից 70 մլնը ուղղվելու է համալիրի վերազինմանն ու արդիականացմանը.
Դեսպանն ընդգծել է, որ այդ գործարքը Հայաստանի համար կարևոր է նաև ռազմավարական տեսանկյունից. «Կարծում եմ համաձայնագիրը անպայման կստորագրվի»:
Հիշեցնենք, մեկ տարի առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել «Որոտանի» ՀԷԿ-երի համալիր ՊՓԲԸ-ն ամերիկյան «Contour Global» ընկերության դուստր ձեռնարկությանը վաճառելու գործարքին, ինչը ընդդիմության կողմից մինչ օրս էլ քննադատության է արժանանում:
Նախորդող հրապարակումներ՝
«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայից Հայաստանն այս տարի հրավեր չի ստացել. Դեսպան
Ջոն Հեֆերնը՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության մասին
Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան
Դեսպան. Կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ձևաչափը լավագույնս կգործի հակամարտության կարգավորման գործընթացում
Ջոն Հեֆերնի ամենամեծ հուսախաբությունը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ