Սաակաշվիլին պատրաստ է Պուտինին աշխատանքի վերցնել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իրեն աշխատանքային վիզա է առաջարկել: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ հղում տալով Նովոստի-Գրուզիային:
«Վաշինգտոնում իմ ղեկավարության տակ ինստիտուտ է ստեղծվել, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինձ արդեն աշխատանքային վիզա է առաջարկել»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ աշխատանք գտնել, գրում է Գազետան:
«Թող Պուտինը հրաժարվի նրանից, ինչ անում է, և ես նրա համար կխոսեմ, որ իրեն էլ նման վիզա տրամադրեն, նաև պատրաստ եմ նրան աշխատանքի ընդունել մեր ինստիտուտ, թող իր մեմուարները գրի»,- հավելել է Սահակաշվիլին: