Ջեյմս Բոնդի հաջորդ դերակատարը հնարավոր է սևամորթ լինի
Ամերիկացի դերասան Իդրիս Էլբան հնարավոր է դառնա Ջեյմս բոնդի հաջորդ դերակատարը: «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Daily Beast-ին գրում է, որ այս մասին հայտնի է դարձել Sony Pictures Entertainment-ի տեղեկատվական արտահոսքի ժամանակ:
Իր նամակում Sony ընկերության համանախագահ Էմի Պասկելը Columbia Pictures-ի ներկայացուցին ուղարկված նամակում ասել է. «Իդրիսը պետք է դառնա հաջորդ Բոնդը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Sony Pictures-ի վրա հակերային հարձակման արդյունքում համացանցում հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սցենարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում