Հայաստանյան բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը` 17:31-ի դրությամբ
Դեկտեմբերի 20-ի ժամը 17:31-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 450 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 460 դրամ:
Ըստ rate.am կայքի՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 6 դրամով:
Նշենք, որ դոլարի ամենաբարձր առքը կատարվում է հետևյալ բանկերում` Ամերիաբանկ, Արդշինբանկ, Արմսվիսբանկ, Յունիբանի և Պրոմեթեյ բանկ: Ամենացածր առքը իրականացնում է Մելլաթ բանկը` 435 դրամով:
Ինչ վերաբերում է վաճառքին, ապա հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 466.62 դրամ, առավելագույնը` 470 դրամ, նվազագույնը` 460 դրամ: Ամենացածր վաճառքը իրականացնում է Անելիք բանկը:
Եվրոյի առքը ամենաբարձրը Արմսվիսբանկում է՝ 550 դրամ, իսկ ամենացածր` 522 դրամով առք իրականացնում է Ինեկոբանկը:
Նշենք նաև, որ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 10.26 դրամով, իսկ ռուսական ռուբլին արժևորվել է 0.09 դրամով` կազմելով 7.33 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ