Ռուսաստանը ողջունում է ԵՄ-ԵՏՄ երկխոսություն սկսելու գերմանական նախաձեռնությունը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը սատարում է Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է երկխոսություն հարթել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև; Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Սատարում ենք նման մոտեցումները: Դրանք այն առաջարկների շարքից են, որոնք Ռուսաստանի Դաշնությունը տևական ժամանակ առաջ էր քաշում ԵՄ-ի հետ իր շփումներում», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անունից տարածված հայտարարության մեջ:
Պաշտոնյայի խոսքերով, Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը կարող են համատեղ աշխատել «Ատլանտյան օվկիանոսից մինչև խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և հումանիտար տարածքի» ձևավորման շուրջ և հույս հայտնել, թե Եվրամիությունն իր նոր նախաձեռնություններում կհրաժարվի «Արևելյան գործընկերության» քաղաքականության թերություններից:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, թե համաեվրոպական անվտանգությունը պետք է լինի բոլոր երկրների պայմանավորվածությունների արդյունք, այլ ոչ միայն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի:
Նշենք, վերջին օրերին Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսություն ծավալելու կարևորության մասին խոսել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու այդ երկրի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ