Կարապետյաններն օգնել են «Լույս» հիմնադրամին, «Վալլեքս»-ի տրամադրած գումարը կփոխանցվի «Արագիլ»-ին. Նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը ծանոթացել է հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեժլումյանին այն բանի համար, որ նա իր ողջ կարողությունը գրվադրել է և խոշոր ձեռնարկություն հիմնադրել:
«Այսպիսի գործողությունը ծնվում է ոչ միայն հայրենիք հանդեպ սիրուց այլ նաև հայրենիքի նկատմամբ մեծ հավատից ու վստահությունից, իսկ որտեղ կա սիրո և հավատի միաձուլում, այնտեղ գործերը, անշուշտ, հաջողությամբ են պսակվում»,-նշել է նախագահը:
Վալերի Մեժլումյանը խորհրանշական պարգև է հանձնել ՀՀ նախագահին: Նախագահ Սարգսյանն, ընդունելով պարգևը, ասել է. «Ես հպարտ եմ, որ այս գործում ունեցել եմ մասնակցություն և հպարտ եմ, որ այօր կրում եմ այս ընկերության բարձրագույն պարգևը: Այս պարգևը ուղեկցվում է նաև դրամական միջոցներով` 25 միլիոն դրամով, որը Վալերի Մեժլումյանը փոխանցել է «Լույս» հիմնադրամին: Անշուշտ, «Լույս» հիմնադրամը հսկայական գործ է կատարում և գիտեք, որ այդ դիմնադրամի հիմնական գործառույթը աշխարհի լավագույն տասը բուհերում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելն է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը այս խնդիրը այս տարվա համար ամբողջովին կատարել է, այդ թվում` նաև լոռեցիների` Սամվել և Կարեն Կարապետյանների «Տաշիր» հիմնադրամի օգնությամբ, որ այս տարի ունեցել են շատ մեծ մասնակցություն, «Լույս» հիմնադրամը որոշել է Ձեր տված 25 միլիոնին գումարել ևս 25 միլիոն և փոխանցել այդ գումարը «Արագիլ» հիմնադրամին, որն, ինչպես գիտեք, օժանդակում է սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք օժանդակության կարիք ունեն երեխաներ ունենալու հարցում: Այնպես որ, այդ փայլուն գործի հետ միասին, պարոն Մեժլումյան, օգնել եք, որ Հայաստանում ծնվեն առանվազն 10 երեխա»:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյանը ծանոթացավ Մ-6-Թեղուտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Ռոբերտ Դիքի. Թեղուտի լեռնահանքային համալիրը ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը
«Մեր ուղին միակն է՝ դբա լավը». Թեղուտի լեռնահանքային համալիրի մասին
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկին