«Իսլամական պետություն» այցելած լրագրողը պատմել է անչափահաս գրոհայինների մասին
Գերմանացի լրագրող Յորգեն Տոդենհոֆերը, ով «Իսլամական պետություն» այցելած եվրոպացի առաջին լրագրողն էր, պատմել է անչափահաս գրոհայինների մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրագրողին հաջողվել է հայտնվել Սիրիայի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ռաքքա և Դեր Զոր ու Իրաքի Մոսուլ քաղաքներում: Գրոհայինները 74-ամյա Յորգենին զույց են տվել «անչափահաս զինվորներին»` զինված AK-47-ով:
Տոդենհոֆերը CNN-ի եթերում պատմել է, որ հարցազրույցներ է վերցրել գրոհայիններից, ովքեր գլխատել են գերիներին և կանանց ստրկության վաճառել, եղել է նաև «ծառայություն ընդունման կետում»:
«Օրական գալիս էր 50 նոր զինյալ: Մենք հանդիպել ենք Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքացիների: Նրանցից մեկը Նյու Ջերսիից է: Պատկերացնում եք, ինչ-որ մեկը Նյու Ջերսիից մեկնում է` ԻԼԻՊ-ին միանալու համար»,-ասել է լրագրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին