Սիրիայի կառավարությունը նոր զենքեր է ստացել
Սիրիայի իշխանությունները նոր զենքեր են ստացել, որոնց թվում կան նաև ռուսականները: Այս մասին հայտնում է vz.ru-ն` հղում կատարելով «Ալ-Ակբար» թերթին:
Զենքերի տեսակները չեն բացահայտնվում, որպեսզի այդ տեղեկությունը հասանելի չլինի թշնամի երկրներին կամ այլ աղբյուրների:
Թերթը նշում է, որ Ռուսաստանը և Իրանը Սիրիայի համար 6.4 մլրդ դոլարի նոր վարկային գիծ են բացել: Մասնավորապես, Թեհրանը բացել է 4.5 մլրդ դոլարի վարկային գիծ, իսկ Ռուսաստանը` 1 մլրդ դոլարի վարկային գիծ` ի լրումն 500 միլիոն դոլարի, որը նախատեսված է սննդարդյունաբերության համար, իսկ 400 մլն դոլարը` ալյուր արտադրելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ