Ինչո՞ւ է ուշանում երեխայի խնամքի նպաստը
Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար աշխատող մայրերին տրվող ամսական 18 հազար դրամը դեռ ծնողները չեն ստացել: Փաստից անհագստացած ծնողներին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ խնդիրը տեխնիկական է:
«Սովորաբար նոր տարվա առաջին ամսում նման ուշացումներ լինում են: Խնդիրը տեխնիկական է: Այս շաբաթվա վերջ կամ վատագույն դեպքում հաջորդ շաբաթ նպաստը կլինի»,-Panorama.am-ին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում