Թուրք պատմաբան. Օսմանյան արխիվի հայկական փաստաթղթերը վաճառվել են Բուլղարիային
Թուրք պատմաբան Ռաշիդ Գյունդողդունը իր նոր հոդվածում պնդում է, որ 1931 թվականին Օսմանյան արխիվի` Հայկական հարցին և Բուլղարիայի պատմությանը վերաբերող փաստաթղթերը վաճառել է Բուլղարիային: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ին:
Թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքի փոխանցմամբ, փաստաթղթերի վաճառքի գործում մեծ դեր է ունեցել Գալաթասրայի համալսարանի շրջանավարտ Պանչո Դորեֆը, ով Օսմանյան արխիվներում ուսումնասիրել է Բուլղարիայի պատմությունը և Հայկական հարցը:
Ըստ հոդվածի հեղինակի` Դորեֆը կապ է հաստատել Բուլղարիայի կառավարության հետ և իր գործընկերների հետ կազմակերպել է փաստաթղթերի տեղափոխումը Բուլղարիա:
Նշենք, որ ավելի վաղ ֆրանսիական «Le Nouvel Observateur» շաբաթաթերթը գրել էր, որ Վատիկանը հայերի մասին փաստաթղթերու մեծ մասը Բուլղարիայից գնել է 1931 թվականին: