Իսրայելի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Իսրայելի նախագահը իր որոշումը պայմանավորել է իր խիստ զբաղվածությամբ։ Այս մասին հաղորդում է «Haaretz» պարբերականը։
Տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչները կապ են հաստատել Իսրայելի նախագահի խորհրդականների հետ` երկու ղեկավարների միջև հնարավոր հանդիպումը կազմակերպելու նպատակով, սակայն մերժում են ստացել։
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, վերջինիս ԱՄՆ այցելության ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան