Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը. Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ
«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ: Գիտեմ՝ ինչու այս գործն այսպես դասավորվեց, սարքվեց: 1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանի Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Պատահական չէ Սևակի, Մինասի, Քոչարի, Չարենցի, Աճառյանի օրինակները, որոնց ճնշել են, ճզմել են: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ»,- դատական նիստում իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը:
Նրա խոսքով, այնքան էլ կողմ չէ մեղադրողի մեղադրանքին, բայց չի կարող չնշել դատավարության ընթացքում դրսևորած կոռեկտության, զսպվածության մասին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի «սարյանական դեղին գույնի» մասին. «Մարդն իր գործն է անում և դեռ անելու է»:
«Շնորհակալ եմ իմ փաստաբանին՝ Նիկոլայ Բաղդասարյանին, ով շատ ծանր պայմաններում աշխատեց, հոգեբանական ճնշումների տակ»,- ասաց նա:
Միաժամանկ շնորհակալություն հայտնեց նաև իր մյուս երկու փաստաբաններին՝ Սամվել Ջաղինյանին և ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեին:
«Փաստաբաններ վարձել եմ մի նպատակով՝ քննչական, դատաիրավական պրոցեսների ընթացքում իմ նկատամամբ կիրառված անօրինությունների պատճառով»,- նշեց նա:
Վ. Պետրոսյանի կարծիքով, կարող էր տուժող կողմից հետ հաշտեցման գալ ու ձեռք-ձեռքի տված ավելի հեշտ տանեին վիշտը, սակայն չստացվեց:
Նա շնորհակալություն նաև հայտնեց իր հադիսատեսին, «որն իմ կյանքի իմաստն է»:
«Իհարկե, տեղի ունեցածը համարում եմ դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: Գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը: Գիտեմ, ինչ է պատահել: Իսկապես գիտեմ: Շատ բան չեմ ասում, գտնում են, որ լռությունն ավելի տղամարդկային է, քան շատ խոսելը: Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի, ծնողների առջև, այնուամենայնիվ ասում եմ՝ ինքս ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում»,- իր խոսքն ավարտեց Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակելու է դատավճիռը:
Նախորդող հրապարակումներ՝
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Խայտառակություն է
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին