Վարորդների դեմ հերթական ծուղակն է լարվել. «ՉԻ»
Երևանում վարորդների գլխացավանքի պատճառները քիչ չէին, բայց այժմ առաջացել է ևս մեկը։ «Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում գտնվող կարմիր գծանշերի մի մասը սև գույնով է ներկվել և փողոցների այդ հատվածները այլևս նախատեսված չեն մեքենաների կայանման համար։ Սա լուրջ խնդիր է առաջացրել վարորդների համար. նրանք սովորության համաձայն կայանում են իրենց մեքենաները, սակայն հետո տուգանքի մասին ծանուցում են ստանում՝ չնախատեսված վայրում մեքենան կայանելու համար։ Նման կերպ կարմիր գծանշանները ներկվել են սևով օրինակ Սարյան և Տերյան փողոցներում։
Վարորդներից մեկը, թերթի հետ զրույցում, նշել է, որ նման կերպ մայրաքաղաքում վարորդները հայտնվում են ծուղակի մեջ. «Նախկինում մեզանից գումար էին կորզում այդ անհասկանալի ավտոկայանատեղիների համար, իսկ հիմա մեզ դրել են մի իրավիճակի մեջ, երբ մենք արդեն չենք կարող կողմնորոշվել, թե որտեղ կարող ենք մեքենա կայանել, իսկ որտեղ կայանելու համար կտուգանվենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում