Դավիթ Լոքյան. «Ես ոչ թե դուրս եմ մնացել, այլ ինքս չեմ ցանկացել ընդգրկվել». «Հրապարակ»
«Ես ոչ թե դուրս եմ մնացել, այլ ինքս չեմ ցանկացել ընդգրկվել»,- երեկ «Հրապարակին» ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը։
«Ինչո՞ւ չցանկացաք, որովհետև ՀՅԴ-ն մոտ ապագայում կոալիցիա է կազմելու, իսկ Դուք էլ պաշտո՞ն եք ստանալու»,- «Հրապարակի» հարցը նյարդայնացրել է պարոն Լոքյանին, նա հանդիմանել է, թե չի կարելի ամեն անգամ նույն հարցը տալ։
«Բացառված է (նկատի ունի պաշտոն ստանալը), այդ ամբողջը կապված է կուսակցության քաղաքական գործունեության հետ իսկ մեր կուսակցությունը դեռ շարունակում է այն ճանապարհը, որը մենք ունեին»։