ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն իր մտահոգությունն է հայտնում
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախագահ Իվիցա Դաչիչն անհանգստություն է հայտնել կապված հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին իրադարձությունների հետ։
«Ես կցանկանայի կոչ անել կողմերին պահպանել ամբողջական զինադադար և դադարեցնել ռազմական գործողությունները՝ ինչպես որ նախատեսված է 1994 թվականիի մայիսյան համաձայնագրով։ Ես ցավում եմ բռնության դեպքերի ավելացման համար, ինչի արդյունքում մարդիկ են զոհվում, և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն ու խուսափել այնպիսի քայլերից, որոնք կտանեն ապագա սրացմանը», - ասել է Իվիցա Դաչիչը։
«Ոչ միայն նախագահների, այլև այլ մակարդակներում Անմիջական շփումը շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ։ 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում ճիշտ ուղղությամբ կատարված դրական քայլեր էին։ ԵԱՀԿ-ն շարունակում է հեշտացնել անմիջական շփումները, բայց միայն կողմերն են կարող և պետք է ապահովեն հրադադրի ռեժիմի պահպանումը։
Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին վստահության ամրապնդման նպատակով նոր միջոցներ մշակել ու կիրառել։ Ես հաստատապես աջակցում եմ նաև հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին։ Ես կողմերին կոչ եմ անում քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ և տևական կարգավորուման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ կայքի հրապարակման համաձայն՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերին իր լիարժեք աջակցությունն է հայտնել գործող նախագահ Իվիցա Դաչիչին և կոչ է արել կողմերին վերսկսել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում