Պետք է վերացնենք մեր դեմ ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին: Մեր հարևան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, և երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ: Այլ ելք չկա՝ հակառակ դեպքում նրանք մեզ կվերացնեն: Դրա համար ունենք պետություն և բանակ, որի տոնն ենք այսօր նշում: Այստեղ ավելորդ «պացիֆիզմը» տեղին չէ՝ թղթե շերեփով ոչ մի ապուր չես վերցնի:
Սակայն կարծում եմ, որ ներքին կյանքում պետք է գործեն բոլորովին այլ կանոններ: Երբ դու մի բան գրում կամ ասում ես այնպես, որ դիմացինդ ստիպված է ակտիվորեն պաշտպանվել, դրանով դու չես լուծում այն խնդիրը, որով մտահոգված ես։ Այստեղ պետք է վերապահում անել՝ եթե իսկապես մտահոգված ես, ոչ թե տարված ես ինչ-որ անձնական կամ խմբային հարցերով։ Ընդ որում «անձնականը» կարող է նյութական կամ քաղաքական նկատառումների հետ կապ չունենալ՝ դա կարող է լինել պարզապես նեղվածություն ինչ-որ բանից, ինչ-որ մեկից, ներքին խռովություն, ցանկություն ինչ-որ մեկի երեսին ինչ-որ բան շպրտել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան