Պերմյակովն օգտվե՞լ է տաքսուց. «Իրավունք»
«Իրավունք»-ի փոխանցմամբ՝ գյումրեցի տաքսու վարորդների շրջանում այս օրերին հետաքրքրիր խոսակցություններ են պտտվում: Ըստ այդ՝ հունվարի 12-ին զորամասից դուրս եկած մարդասպան Վալերի Պերմյակովը տաքսի է նստել: Ըստ նշված խոսակցությունների՝ իր գործընկերների ոճրագործության հենց հաջորդ օրը պատմել է այդ տաքսու վարորդը՝ ասելով, որ մինչդ այդ էլ տվյալ զինվորականն օգտվել է իր ծառայություններից:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում նշել է, որ քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձիք, սակայն, քննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: