Ազգային ժողովում կռիվ է «ընկել». «Ժողովուրդ»
ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները և աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում և բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել Երևան ու բենզին «ծախսել»: Արդյունքում նրանցից ոմանք այժմ այդ բենզինը պահանջում են խորհրդարանից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բենզին պահանջողներից մեկը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Սակայն Մխեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքել է նման լուրերը:
«Ես ոչ բենզին ստացել եմ, ոչ նման բան կա, դա հերյուրանք է»,- վստահեցրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում