Ծիծեռնակաբերդի լուսանկարները`Թուրքիայի ԱԳՆ-ի հրատարակած օրացույց-գրքույկում (լուսանկարներ)
Թուրքական «Յենիչաղ» թերթի սյունակագիր Ահմեդ Թաքանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Գալիպոլիի ճակատամարտին նվիրված գրքույկումզետեղված նկարներին: Բանն այն է, որ գրքույկում, որն օրացույցի ֆորմատով է տպագրված, ապրիլ ամսվա բաժնում տեղ է գտել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող Ծիծեռնակաբերդի նկարը:
Իր «Անզգուշությո՞ւն, թե՞ դավաճանություն» հոդվածում Թաքանը գրել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի քսանչորսին Գոլիպոլիի ճակատամարտի հարյուրամյա տարելիցի հետ կապված 102 պետությունների ղեկավարների և վարչապետների Թուրքիա է հրավիրել: Թաքանն ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ հրավիրյալների թվում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սյունակագրի խոսքերով՝ անցյալ տարի Էրդողանի կողմից՝ սպանված հայերի թոռներից ապրիլի 23-ին ներողություն խնդրելու նման, Էրդողանի այս նոր քայլը ևս շատ քննարկվեց:
Թաքանը հոդվածում անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Դավութողլուի ազգությամբ հայ խորհրդական Էթյեն Մահչությանի՝ քրդական պարբերականներից մեկին տված հարցազրույցին՝ նշելով, թե Մահչուփյանը ևս Էրդողանի ոգով է խոսում: Մասնավորապես, Թաքանը մեջբերել է Մահչուփյանի այն խոսքերը, թե՝ եթե թուրքերը հայերի հետ հոգևոր կապ գտնեն, ապա այդպիսով վերջիններիս դեպի իրենց կձգեն:
Այնուհետև սյունակագիրը ներկայացրել է Թուրքիայի ԱԳՆ կողմից հրատարակված 2015 թվականի օրացույց-գրքույկին, որտեղ նշում է, որ «Գալիպոլիի հերոսությունը և հավերժ եղբայրության հիշատակին» վերնագրով բաժնում տեղ է գտել Երրանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը: Սյունակագիրն իր զայրույթն է հայտնել այդ առիթով, և նշել, որ թուրքական կողմի այդ քայլը հղի է լուրջ հետևանքներով:
«Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված (Թուրքիայի) արտգործնախարարության օրացույցից հետո ի՞նչ է մնում ասելու»,- այս տողերով է եզրափակել իր հոդվածը թուրք սյունակագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ