«Այլևս չի կարելի խաղ տալ հայ ժողովրդի հետ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոչիշխանական ուժերին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, այս պահին ի՞նչ վիճակում է եռյակը: Ի՞նչ պլաններ կան, կարծես թե պասիվ շրջան եք մտել:
-Դուք գիտեք իմ մոտեցումները, և Բրյուսելից վերադառնալով՝ ես ակնկալում եմ, որ լինի լայն համագործակցություն ոչ միայն խորհրդարանական 3 ուժերի միջև, այլև քաղաքացիական և հասարակական ուժերի մասնակցությամբ: Միայն այդպես մենք կարող ենք փոխել մեր երկիրը, մեր խոսքը համապատասխանեցնել մեր գործին: Սակայն մենք գիտենք, որ առաջնահերթ պատասխանատու ենք մեր ժողովրդին, ՀՀ քաղաքացուն, և պատրաստ ենք այդ հաշվետվությանը:
-Բայց ոչ մի գործողության չեք գնում: Ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը: Ասելիք չունե՞ք այլևս ժողովրդին:
-Մենք պասիվ չենք, մենք գործի մեջ ենք, մենք արտագնա նիստ կանենք շուտով Գյումրիում և հույս ունենք, որ շուտով ավելի լայն հանդիպումներ կունենանք քաղաքացիական ուժերի հետ, որովհետև ժողովուրդը դա է պահանջում: Այլևս չի կարելի խաղ տալ հայ ժողովրդի հետ: