«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցն օր օրի «դատարկվում է. «Ժողովուրդ»
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդի» բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Ի վերջո, «Ժողովուրդ»-ին հաջողվել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասել է, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից:
«Որևէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որևէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ», - ասել է Ն. Նազարյանը:
Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանել է. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»: