Չափազանց ողբերգություն է, մինչև հիմա ծանր եմ տանում. Սուրիկ Խաչատրյան. «Հրապարակ»
Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանից «Հրապարակ»-ը հարցրել է՝ ի՞նչ զգաց Պերմյակովի կողմից մի ամբողջ ընտանիքի սպանության լուրը լսելիս։ «Չափազանց ողբերգություն է, խոր վիշտ էր ողջ հայության, մեր ազգի համար, հավատացեք, որ ոչ թե էդ պահին, այլ մինչև հիմա ծանր եմ տանում։ Ես համոզված եմ դրանում, որ ինքն արժանի պատիժ է կրելու, չեմ կարծում, որ որևիցե մեկը դրան խնայի կամ ափսոսի, որովհետև իր արածը սրիկայություն էր»։
Իսկ մի հոգի սպանվեր, թե 7, զգացողությունը նո՞ւյնն էր լինելու, Խաչատրյանը կռահելով, որ հաջորդ հարցը վերաբերելու էր իր տան բակում մեկ տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանին, սաստել է. «Թեման փակիր»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ