«Ամերիաբանկ»-ը Փայլակ Հայրապետյանի գրավադրված ունեցվածքի մի մասը վաճառել է Թոխմախի Մհերին. «Ժամանակ»
Երեկ լուր տարածվեց, որ «Օֆշորային հայտնի սկանդալի» զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի տվյալներով՝ «Ամերիաբանկում» գրավադրված իր ունեցվածքի կեսը գնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Գործարարը երեկ հայտարարել է, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիաբանկը» չնչին գներով վաճառքի է հանել իր ունեցվածքը:
«Գրավադրված էր Ջերմուկի մարզամշակութային համալիրը, մեկ ուրիշ հյուրանոց համալիր, իմ տղայի առանձնատունը, Քոչարի հասցեում գտնվող երկու շենքերը: Հիմա սաղ մաս-մաս արել, վաճառել են, իրար մեջ բաժանել «Ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է նա: