Կինոգետ. Թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմում պատմական սարսափելի եղելության մասշտաբը չի երևում
«Ես չգիտեմ, որ ֆիլմը երբևէ գոհացում կարող է բերել: Այդ տեսակետից չեմ էլ ուզում մոտենալ: Ինձ համար ինքնին ողբերգության մասին ևս մի ֆիմի գոյության փաստն է կարևոր դառնում: Ցանկանում եմ, որ ահավոր այդ ողբերգության մասին խոսեն կինոյի լեզվով»,- գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի փակ դիտումից հետո լրագրողներին ասաց կինոգետ Սիրանույշ Գալստյանը:
«Ֆիլմը գնալով թուլացավ, սկզբում ավելի ազդեցիկ էր, հետո մոռացանք, թե ինչի հետևանքով էր հայտնվել հերոսն այդ վիճակում: Սա էլ է ընդունելի տարբերակ: Ամեն դեպքում էթնիկ թուրքն է նկարել ֆիլմը, համենայնդեպս ինքն արել է այդ քայլը, պետք է դրան նորմալ վերաբերվել: Այս ֆիլմում պատմական այդ սարսափելի եղելության մասշտաբը չի երևում»,- ասաց Ս. Գալստյանը: Միաժամանակ կինոգետը դիտարկում արեց, որ լայն հասարակության համար իսկապես հասու են նման ֆիլմերը, այսպես է աշխարհի ճաշակը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին շատ ֆիլմեր պետք է նկարահանել: Ըստ Ս. Գալստյանի, թեև հրաները վաղուց կարողացել են և պատմականորեն, և քաղաքականորեն լուծել իրենց խնդիրները, բայց շարունակում են տարեկան տասնյակ ֆիլմեր նկարահանել՝ մշտապես հիշեցնելով իրենց հարցի մասին:
Նախորդող հրապարակում՝
«Ով ասել է, թե Հայոց ցեղասպանությունը հայտնի իրողություն չէ, ղալաթ է արել». Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքին