Բաց նամակ` Բարաք Օբամային, Դևիդ Քեմերոնին և Բենիամին Նեթանյահուին
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Ասատուր Գուզելյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետներ Դևիդ Քեմերոնին ու Բենիամին Նեթանյահուին: Այս մասին հայտնում է Լիբանանում գործող «ՌԱԿ մամուլը» կայքը:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոններ.
2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի բոլոր հայերը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բազմաթիվ կառավարություններ, միջազգային կազմակերպություններ, ինստիտուտներ և անհատներ են միանալու նրանց ու հարգելու 1.5 մլն տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր զոհ գնացին մարդկության դեմ հրեշավոր հանցագործությանը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործեց երիտթուրքական կառավարությունը:
Անկասկած դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակվող տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչները վկայություններ են տվել համապատասխան կառավարություններին, կազմակերպություններին և դաշնակիցներին` իրենց սարսափը արտահայտելով հայերի բնաջնջման վերաբերյալ: Որոշ վկայություններ առկա են Լորդ Վիսկոնտ Բրայսի և հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբիի «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» գրքում, որը հայտնի է նաև «Կապույտ գիրք» անունով:
Զարմանալի է, որ չնայած բազմաթիվ անառարկելի ապացույցների, որի զգալի մասը արխիվացրել են բրիտանացի, եվրոպացի, ամերիկացի և հրեա գիտնականները, պատմաբանները ու քաղաքական գործիչները, դուք հրաժարվում եք ճանաչել Հայոց ցեղասպանությունը` նման կերպ աջակցելով Թուրքիայի` հայերի բնաջնջումների մասին ճշմարտությունը թաղելու ջանքերին, որը ժամանակին Անտանտի երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, անվանում էին «մարդկության դեմ հանցագործություն»,-գրել է Գուզելյանը` մեջբերելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Դեվիդ Լլոյդ Ջորջի, Ունսթոն Չերչիլի, Հենրի Մորգենթաուի, Թեոդոր Ռուզվելտի, Ադոլֆ Հիտլերի, Թաներ Աքչամի, հրեա գրող Իսրայել Զանգվիլի և այլ հայտնի մարդկանց խոսքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին