ՀՀԿ-ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա, բայց չի կարելի բացառել. Շարմազանով
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության օրակարգում այս պահին այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չկա, կուսակցության գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ նա չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել:
«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և ոչինչ չի կարելի բացառել: Այս պահին կուսակցությունը նոր կոալիցիա կազմելու հարց չի քննարկել: Իսկ թե մեկ-երկու ամիս հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասաց նա: