Քաղաքական 18:39 26/02/2015

Չնայած պատերազմական իրավիճակին` հայերը բարյացակամ էին վերաբերվում Խոջալուի բնակիչներին. Ռուս լրագրող

 Ճակատագրի բերումով Արցախյան պատերազմի ընթացքը լուսաբանող հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան վերջինն էր, ով տեսել և շփվել է Խոջալուի բնակիչների հետ, ովքեր գերությունից երկու օր անց առանց նախապայմանների և ինքնակամ հանձնվել են Ադրբեջանին: Ներկայացնում ենք Xocali.net -ի հարցազրույցը  նրա հետ:


- Սվետլանա Իգորևնա, Դուք Արցախյան հակամարտությունը լուսաբանող լրագրողներից մեկն եք: Պատմե´ք, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցիք իրադարձությունների էպիկենտրոնում:

- Ղարաբաղում ես հայտնվել եմ 1992 թվականին ինձ համար բնական՝ մասնագիտական հետաքրքրության շնորհիվ: Ես կասեի, «երկրային տեղաշարժերի շերտավորման» ժամանակաշրջան էր դա. ամեն ինչ տեղաշարժվում էր՝ ձևավորելով ճեղքեր պետական և մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Փոխվում և միախառնվում էին հասկացություններ: Եվ այդ կազմավորված «ձորերում» ուղիղ իմաստով ընկնում էին ուժասպառ եղած մարդիկ: Քաղաքականությունը փորձարկումներ էր կատարում: Եվ ամենագլխավորը՝ ինքնորոշում:

Անխոս, այն կարևոր էր, իսկ առանձին պետությունների համար անհրաժեշտ էր: Բայց գործնականում չունենալով փորձ ու օրենքներ, թե ինչպես բաժանվել խաղաղությամբ` նրանք պատերազմ սկսեցին:

Այդ տարիներին ես աշխատում էի Լենինգրադի հեռուստաընկերությունում և ծանոթ էի շատ մարդկանց հետ, ովքեր հետևում էին Ղարաբաղի իրադարձություններին, լուսաբանում էին դրանք կենտրոնական և լենինգրադյան մամուլում: Նրանց թվում էին՝ Լենինգրադից գրող Իգոր Բաբանովը, Ղարաբաղի մասին տեղեկատվություն հավաքող նրա գործընկեր Կոնստանտին Վոևոդսկին և ուրշներ:

Երբ հետևում էի կենտրոնականան հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդումներին, հասկանում էի, որ մատուցվող տեղեկատվությունը ինձ համար անբավարար է: Պատերազմի մասին ես միայն դասագրքերից գիտեի: Ինձ միշտ հետաքրքրում էին մարդիկ, և հասկանալու համար՝ ինչպես են հասարակ մարդիկ ապրում պատերազմի պայմաններում, ինչպես են նրանք ընկալում այդ ամենը, ցանկացա մեկնել` դրա մասին պատմելն իմ պարտքն էի համարում: Եվ քանի որ ծանոթ էի հեռուստատեսային օպերատորի հետ՝ ծնունդով Ղարաբաղից, որտեղ նրա ընտանիքն էր մնացել, գնալու հարցն արագ լուծվեց:

Երևանում մեկշաբաթյա դադարից հետո մենք մեկնեցինք Ղարաբաղ` ուղղաթիռով, որի վրա կրակում էին թռիչքի ժամանակ: Ուղղաթիռում վառելանյութերով տակառներ կային, բայց բախտի բերմամբ փամփուշտը չդիպավ դրանց, ինչն էլ մեզ փրկեց. հակառակ դեպքում ես այսօր կսավառնեի ինչ-որ տեղ երկնքում: Օդանավակայանն ավերված էր, և մենք վայրէջք կատարեցինք լեռներում: Ավտոմեքենայով մեծ արագությամբ հասանք Ստեփանակերտ: Ստեփանակերտում ապրում էի նկուղում, որտեղ նաև կամավորներն էին, հետուստաընկերության նախկին աշխատակիցներ, որի շենքը ևս պայթեցվել էր: Այդ մարդկանց շարքում կային նաև դասախոսներ, դերձակներ. ամենախաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ: Հակառակ կողմում ապրում էին մի քանի ընտանիքներ՝ կանայք, երեխաներ և տարեց մարդիկ:

Առաջին օրը ծանոթացա հեռուստաընկերության նախկին օպերատորի հետ, նա մեզ հրավիրեց իր տուն, որը մասամբ քանդված էր, իսկ ծնողները և եղբայրն ապրում էին նկուղում: Նրանց բնակարանը վնասված, քանդված չէր, բայց ջեռուցում, լույս և ջուր չկար:
Կերակրվում էինք պահածոներով: Հաջորդ օրը իմ նոր ընկերը՝ մի տաղանդավոր երիտասարդ, զոհվեց: Ես նրանից չլսեցի այլազգիներին զրպարտող բառեր: Նա ասում էր, որ չէր ցանկանում այն բնակեցված վայրերում ապրող խաղաղ բնակիչների մահը, որտեղ ընթանում և ընթանալու են մարտեր: Նա ասում էր, որ ստիպված է պաշտպանել իր տունը, իր հողը, իր հարազատներին: Դա իմ առաջին բախումն էր մահվան հետ, որը պատերազմն էր բերում: Հետո այդ բախումները հաճախակի դարձան:

-Հայտնի է նաև, որ միայն Ձեզ է հաջողվել տեսանկարահանել հաղորդում Խոջալու գյուղի ադրբեջանական բնակիչների մասին: Պատմեք, խնդրեմ, թե ինչպե՞ս կայացավ այդ հանդիպումը, Դուք ինչպե՞ս հայտնվեցիք այդտեղ, ինչո՞ւ որոշեցիք այցելել նրանց և մինչ ո՞ւր հասաք նրանց հետ:
- Հաջորդ օրը՝ առավոտյան` ժամանումից հետո, մենք սկսեցինք նկարահանումները և մեկնեցինք առաջնագիծ, որտեղ հրադադարի ժամեր էին սահմանվել: Եվ հենց այդտեղ էլ պետք է կայանար Խոջալուի բնակիչների հանձման գործողությունն ադրբեջանական կողմին:

-Ձեզ հաջողվե ՞ լ է խոսել նրանց հետ կադրից դուրս: Միգուցե նրանց ինչ-որ բա ՞ ն էին փորձում ասել, ակնարկել կամ էլ հասկացնել իրենց վերապրած սարսափների մասին, բայց վախենում էին, որ կլսեն իրենց: 
-Մինչ տեսագրելը ես նրանց հետ խոսում էի թարգմանչի օգնությամբ: Եվ այն, ինչ նրանք պատմում էին ինձ՝ պատասխանելով հստակ ուղղված հարցերի, համանման է նրան, ինչ նրանք ասում էին առանց բարձրախոսի: Դա հաստատում եմ և 20 տարի անց: Առավել ևս, որ իմ մասնագիտական սկզբունքները չեն թույլատրում այլ կերպ վարվել: 

-Ձեզ հետ հայ զինվորականներ կա՞յին: Ինչպե՞ս էին նրանք վարվում Խոջալուի բնակիչների հետ: Դուք նկատե՞ լ եք դաժան վերաբերմունք վերջիններիս նկատմամբ, ինքնաձիգի առջև պահում, ագրեսիա ցուցաբերում նրանց նկատմամբ:
-Միանշանակ, նրանց կողքին հայ զինվորականներ էին, որոնք ինքնաձիգեր էին պահում ձեռքներին, սակայն հակառակ կողմում ևս ադրբեջանական բանակի զինված մարտիկներ կային: Ես նրանց հետ բարեհամբույր եմ խոսել, չեմ կարող ասել, որ նրանց ուղեկցողներն իրենց հետ խոսել են կոպիտ կամ բռի կերպով: Ամեն ինչ գործնական տոնի շրջանակներում էր, առանց կշտամբանքների` չնայած որ պատերազմի մթնոլորտը չէր տրամադրում դրան:


-Արդյոք նկատե՞ լ եք բռնության հետքեր փախստականների մարմինների վրա` վերքեր, արյունահոսություն, ծեծի հետքեր, արդյոք որևէ մեկը կաղու՞մ էր կամ ձեռքով պահու՞մ էր մարմնի այս կամ այն ցավացող մասը:
-Ծեծի կամ բռնության հետքեր ես չեմ տեսել: Նրանց տեսքն, իհարկե, հասարակության մեջ դուրս գալու համար հարմար չէր, սակայն ես ինքս էլ հյուր գնացողի տեսք չունեի:

-Ձեր հիշողության մեջ ամենաշատն ի՞ նչ է տպավորվել:
-Ավելի սուր զգացել եմ, երբ նայել եմ դեպի ադրբեջանական կողմը սահմանն անցնող այդ կանանց ու երեխաներին, նրանք լույս աշխարհ չէին եկել այն բանի համար, որ կրեն պատերազմի ողջ ծանրությունը, ինչպես և նրանք, ովքեր լքելէին իրենց ընտանիքները ու հարկադրված են եղել զենք վերցնել, որպեսզի պաշտպանեն իրենց տները. դրանք ես ավերված ու այրված եմ տեսել:
Իմ աչքի առաջ ռմբակոծել են Ստեփանակերտի ծննդատունը…հիվանդանոցներում ես տեսել եմ կտրված ականջներով մարդկանց, ես ծանոթացել եմ մի տղայի հետ, որի աչքի առաջ մորթել են իր ողջ ընտանիքը: Նա հասցրել էր թաքնվել մահճակալի տակ:

Ես շատ բան եմ տեսել այս կյանքում, սակայն այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, նման է զանգվածային հոգեկան խանգարման: Այնպիսի տպավորություն է, որ օդը վարակված է ագրեսիայով, որ օդում սավառնում է արյան ծարավը: Ասես նոր Դրակուլայի գալուստն է:
Ավելի ուշ հանդիպել եմ գերիների հետ բանտում, խոսել եմ ազգությամբ ադրբեջանցի երիտասարդի հետ, որն ապրել էր մի հայի ընտանիքում, որոնք սպասում էին գերությունից սեփական որդու վերադարձին: Կարող եմ ասել, որ տեսագրություն ունեմ որպես փաստ, որ այդ երիտասարդը բացարձակ չէր ցանկանում կռվել Ղարաբաղի հայերի դեմ:

Նա ասում էր, որ ավելի լավ է մեռնել, քան թե գնալ ու սպանել այն մարդկանց, որոնց հետ նա մեծացել է: Նա գիտակցում էր, որ նման պատասխանը կարող է իր դեմ օգտագործվել, ես նրան հարցից հրաժարվելու հնարավորություն տվեցի, սակայն նա ասաց, որ ցանկանում է խոսել այդ թեմայով: Նրան պահում էին որպես ընտանիքի անդամ, այդ մասին ևս նա խոսում էր առանց որևէ ճնշման իմ կողմից: Հատկապես, որ ես իմ աշխատանքներում երբեք չեմ օգտագործել ադրբեջանցի կամ ցանկացած այլ ազգության մարդկանց արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, քանի որ հասկանում ու հարգում եմ ցանկացած ազգի:

-Դուք հեռացել եք Ղարաբաղի պատերազմից արդեն 20 տարի, և ինչպես ինձ է թվում, կարող եք գնահատել իրավիճակը սթափ հայացքով: Կասեք խնդրեմ` ըստ Ձեզ` ինչու է ադրբեջանական կողմը 23 տարի անց սկսել հավաքել «ականատեսների» վկայություններ, սակայն դա չի արել այն ժամանակ:
-Ես հասկանում եմ այդ մարդկանց պահվածքի բոլոր հոգեբանական նրբություններն այդ ժամանակ: Նրանք կարող էին խորամանկել կամ թաքցնել իրենց մտքերը սահմանն անցելուց առաջ, սակայն ոչ այդքան զգայական ու հանգամանորեն: Պատկերավոր ասած` նրանք միավորներ չէին վաստակում դրա համար: Եթե այսօր այդ կանայք, որոնցից չգիտես թե ինչու թեմայի շուրջ հարցազրույց են վերցնում միայն 22 տարի անց, լիովին հակառակ տեսակետներ են արտահայտում, ապա դա մնալու է իրենց խղճին, ինչպես և այն մարդկանց խղճին, ովքեր հերթական անգամ փորձում են բորբոքել պատերազմի կրակը, թեկուզ և քարոզչական, բայց պատերազմի:
Իսկ պատերազմը վարակիչ է: Եվ եթե սեփական ժողովրդի, սեփական երկրի երեխաների մահը դաս չէ քաղաքական գործիչների համար, ապա գործարկվում են ամեն հնարավոր մեթոդներ, անգամ տասնամյակներ անց տարեց մարդկանց հարցումներ: Նրանք ունակ են իրենց իսկ գաղափարախոսների, արյունահեղություն ջատագովների ու կառավարիչների ստեղծած պայմաններում միմիայն կտրականապես հերքել այն դրականը, որ ժամանակին խոսել են հակառակորդի մասին:

Իմ կողմից շատ հարգելի Ֆրանկլին Ռուզվելտն ասել է. «Որպեսզի քաղաքակրթությունը գոյատևի, մենք պետք է կատարելագործենք մարդկային հարաբերությունների գիտությունը, նպաստենք, որպեսզի բոլոր, ամենատարբեր ժողովուրդները մեկ երկրի վրա ապրեն միասին ու խաղաղ»: Եվ ամենազարմանալին այն է, որ «պատերազմ» բառն ինքնին ոտքի չի հանում ողջ հասարակությունը: Եվ երևի թե այն պատճառով, որ քաղաքական գործիչներն իրենց թույլ են տալիս տաքացնել մի ժողովրդի ատելությունը մյուսի նկատմամբ, ինչպես և ես գնահատում եմ պատերազմի բովերով անցած այդ դժբախտ կանանց հետ 23 տարի անց հարցազրույցներ անցկացնելը, իսկ կրոնի հայրերը չեն կարողանում խոսքեր գտնել, չեն ցանկանում այրվել խարույկի վրա` հանուն սեփական հոտի փրկության:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}