Սեռական ոտնձգությունների համար բրիտանացի ուսուցչին ազատազրկել են 17 տարով
Բրիտանացի նախկին ուսուցիչը և բարեգործական կազմակերպության ղեկավարը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Քենիայում երեխաների նկատմամբ ոտնձգությունների համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բրիտանական դատարանը 55-ամյա Սայմոն Հարրիսին մեղավոր է ճանաչել անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, տղաներից ամենափոքրը 9-ը տարեկան է եղել: Սա առաջին դատական գործերից է, որը քննվում է ըստ նոր օրենսդրության: Այն թույլատրում է Բրիտանիայի քաղաքացիներին դատել այլ երկրներում երեխաների հանդեպ սեռական հանցագործությունների համար:
Դատավորի խոսքով, Հարրիսն օգտագործել է պաշտոնը, որպեսզի երեխաներին տանի իր տուն սննդի և գումարի խոստումներով:
Ավելի վաղ նա խոստովանել էր, որ ոտնձգություններ էր կատարել 3 տղայի նկատմամբ 80-ականներին, երբ Բրիտանիայում ուսուցիչ է աշխատել: