Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին (տեսանյութ)
«Մի սուրբ մարդ ինձ զանգեց մի քանի օր առաջ, ասաց, որ պետք է ամաչել ժողովրդից: Հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես, ունակ ես ցանկացած բռնության, այլանդակության: Այս խոսքն ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, աչքերի մեջ նայած ոստիկանապետին: Պետք է ամաչել հայ ժողովրդից: Պատրաստվեցեք»,- Ազատության հրապարակում կայացած հանդիպում-ասուլիսին իր խոսքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը լինելու է Լոռու մարզում, մարտի 1-ին ` Տավուշում` Չինարիում` Կարեն Պետրոսյանի հիշատակը հարգելու, ասելու` «այլևս երբեք զոհ չենք տալու»:
«Երբ մենք մարտի 1-ին եղել ենք Երևանում, մշտապես ներկա ենք եղել և հիմա էլ կոչ ենք անում բոլորիդ ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին»,- ասաց նա` հավելելով, որ իրենք մարտի 1-ի զոհերի հիշատակը կհարգեն հենց սահմանին կանգնած:
Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտի 2-ին մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին, ներկայացնելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի բանձաձև, որին բարեբախտաբար, միացել են նաև ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը. «Շնորհակալ եմ, որ մեկ անգամ հանդես ենք գալիս միասնական մեկ բանաձևով»:
Այնուհետև նա ասաց, որ մարտի 6-ին ժամը 16:00-ին իրենք կրկին կլինեն Ազատության հրապարակում. «Հույս ունեմ, որ հաջորդ ուրբաթ կլինի միացյալ հրապարակ»:
Ր. Հովհաննիսյանի խոսքով, իրենք արդեն մի քանի օր է հանդիպում են տարբեր քաղաքական ուժերի հետ` ԱԻՆ, ՀՀՇ, Հիմնադիր խորհրդարան, Պահպանողական, Ժողովրդավարական հայրենիք կուսակցություններ:
«Կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդակցություններ են: Ինձ թվում է` շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը: Այդ հանդիպումներն անպայման կշարունակվեն»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ