Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան
Այս պահին ընթանում է Ազատության հրապարակում հավաքված մարտիմեկյան հանրահավաքի մասնակիցների երթը: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մյասյնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 2008թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ՀԱԿ-ն ամեն տարի այս օրը հրավիրում է հանրահավաք, որից հետո մեկնարկում է երթ դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ մասնակիցները ծաղիկներ են դնում ի հիշատակ 10 զոհերի։
Նախորդող հրապարակումներ՝
Լրանում է մարտիմեկյան դեպքերի 7-րդ տարին. Հանրահավաք «Ազատություն» հրապարակում
Մարտի 1-ի էջը փակված չէ. Ստեփան Դեմիրճյան
Լևոն Զուրաբյան. Պահպանել համազգային դիմադրությունն ընդդեմ ռեժիմի
ՀԱԿ-ը երկու ամսով դադարեցնում է հանրահավաքները. Լ. Տեր-Պետրոսյան
«Չմոռանալ, չմոռանալ և չմոռանալ…»․ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Մարտի 1-ի հանրահավաքում