Հայկական հաջողություններն իննովացիոն տեխնոլոգիաների բնագավառում (տեսանյութ, լուսանկարներ)
Ղազախստանի Շիմքենթ քաղաքում կայացած «Rixos Khadisha Shymkent» հինգաստղանի հյուրանոցի բացման արարողության ամենադիտարժան հատվածն ապահովել է հայկական «Ինտերակտիվ Վորլդ» ընկերությունը:
Միջոցառման կազմակերպիչները պատվիրել էին տպավորիչ անիմացիոն շոու ծրագիր: «Ինտերակտիվ Վորլդ» ընկերությունը կազմակերպել և իրականացրել է «3D projection mapping»11 հարկ բարձրությամբ շենքի ներքին բակի պատի ճակատային մասի վրա, որը բացման արարողության և միջոցառման կուլմինացիան էր:
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց «Ինտերակտիվ Վորլդ» ընկերության տնօրեն Տիգրան Բայրամյանը, 3D պրոեկցիայի շնորհիվ հանդիսությունների սրահին հաղորդվել էր անսովոր կենդանություն, որը թույլ է տվել ստեղծել հատուկ բովանդակություն՝ երեկոյի ընթացքում պարբերաբար փոխելով դահլիճի ինտերիերը, իսկ այդ ամենը համալրվում էր երեք մետր բարձրությամբ երկու ապակիների վրա իրականացված թափանցիկ պրոեկցիայով, որտեղ ներկայացված էին ազգային պարեր:
Պրոեկտի գրաֆիկական և գեղարվեստական մասը, ինչպես նաև ինժեներական և տեխնիկական հանգույցները ամբողջովին նախագծվել և իրականացվել են ընկերության հայ մասնագետների կողմից: Միջոցառմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերն ու մյուս ներկաները բարձր են գնահատել հայկական ընկերության աշխատանքը և կազմակերպած 3D շոուն: Որից հետո ընկերությունն ընդգրկվել է Ղազախստանի ամենախոշոր «Ալատաու» տեխնոպարկի շրջանակներում գործող «Ազատ տնտեսական գոտում»:
Առաջին անգամ 3D պրոեկցիոն ցուցադրություն ընկերությունն իրականացրել է Հայաստանում` 2011 թվականի Ամանորին` Ազգային Պատկերասրահի շենքի վրա` Երևանի քաղաքապետարանի պատվերով:
2012 թվականի փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թումանյանի թանգարանում ընկերությունը ներկայացրել է Ամենայն հայոց բանաստեղծի հոլոգրաֆիկ պատկերը վերնատան սենյակում` Թումանյանը քայլում է, թերթ է կարդում, հանում է իր գլխարկը և ողջունում այցելուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին