Ուրուգվայի նոր նախագահը Տաբարես Վասկեսն է
Ուրուգվայում կայացել է նոր նախագահ Տաբարե Վասկեսի երդմնակալությունը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Վասկեսը կրկին եկել է իշխանության իր ձախակենտրոն դաշինքի ստեղծումից 10 տարի անց: Սա նրա երկրորդ նախագահական ժամկետն է, Տաբարե Վասկեսը Ուրուգվայի նախագահ է եղել 2005-10 թվականներին:
Քաղաքականության վետերանը խոստացել է շարունակել բարեփոխումները, որոնք իրականացվում են երկրում վերջին տասնամյակում: Վերջին հինգ տարում բարեփոխումների իրականացումը ղեկավարում էր նախագահ Խոսե Մուխիկան, ով հայտնի է իր արտասովոր համեստ կենսակերպով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան